Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Ի գիտություն բոլոր ուսանողների
Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 1716-Ն որոշմամբ հաստատված «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Համալսարան) կանոնադրությամբ և հիմք ընդունելով ռեկտորի համապատասխան հրամանները հաստատվել են բաց թողնված դասերի լրացման, ինչպես նաև լրացուցիչ դասերի ժամանակացույցի մասին կարգերը:
Բաց թողնված դասերի լրացման կարգը
Հաստատվել է համալսարանի ուսանողների բաց թողնված (բացակայած) դասերի լրացման հետևյալ կարգը.
-
Ուսանողները պարտավոր են ուսուցման մասին պայմանագրով նախատեսված պայմաններով և Համալսարանի կողմից սահմանված կարգով ու ժամկետներում կատարել ուսումնական ծրագրերով նախատեսված բոլոր առաջադրանքները, հաճախել դասերին` առանց ուշացման:
-
Եթե ուսանողը` ուսուցման մասին պայմանագրով նախատեսված վարձավճարի սահմաններում և Համալսարանի կողմից սահմանված ուսումնական ծրագրերով և ժամանակացույցով նախատեսված դասերից բացակայել է, Համալսարանի կողմից նախատեսվում են լրացուցիչ վճարովի դասընթացներ, հետևյալ պայմաններով`
ա) 2 շաբաթ և ավելի տևողությամբ առարկաների ցիկլային պարապմունքներից բացակայելու դեպքում ուսանողը պարտավոր է լրացնել յուրաքանչյուր բացակայած դասի 1 համապատասխան շաբաթը. Ցիկլերի ընթացքում դասի տևողությունը համընկնում է յուրաքանչյուր օրվա ուսուցման տևողությանը
բ) դասերի բացթողումը (բացակայելը) դասերին չներկայանալն է և այն բացակայությունները, որոնք նշանակվել են ուսանողի` դասերից ուշանալու պատճառով: Դասից ուշացում է դիտվում դասի մեկնարկից և դասամիջոցից հետո ուշացումը.
գ) գործնական պարապմունքներին հաճախումների գրանցումը դասախոսի կողմից պետք է կատարվի դասի մեկնարկից հետո 5 րոպեի ընթացքում` ուսումնական մատյանում: Դասախոսություններից բացակայությունները գրանցվում են համապատասխան մատյաններում.
դ) ուսանողի ներկայության դեպքում դասամատյանի համապատասխան վանդակում պետք է գրանցվի «ն» տառը, իսկ բացակայության դեպքում`«բ» տառը:
-
Սույն կարգը վերաբերում է`
ա) ընդհանուր բժշկության ֆակուլտետում` ուսուցման 4-րդ և բարձր տարիներին,
բ) ստոմատոլոգիական ֆակուլտետում` ուսուցման 3-րդ տարվա երկրորդ կիսամյակին և բարձր տարիներին,
գ) դեղագիտական ֆակուլտետում` ուսուցման 4-րդ և բարձր տարիներին:
-
Լրացուցիչ դասընթացները, որպես կանոն, անցկացվում են ձմեռային և ամառային քննաշրջանների ընթացքում, որոնց ժամկետները սահմանվում են ռեկտորի կողմից:
-
Լրացուցիչ դասընթացների համար վճարման չափը որոշվում է` ելնելով ռեկտորի կողմից հաստատված յուրաքանչյուր առարկայի կրեդիտների գնացուցակից` համապատասխան ժամկետների համամասնական չափերով:
-
Ուսանողների բացակայությունները քննարկվում են և ներկայացվում է եզրակացություն` ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի նախագահությամբ անցկացվող ուսումնական խորհրդի կողմից, որի կազմի մեջ են մտնում ուսումնամեթոդական վարչության պետը, համապատասխան ֆակուլտետների դեկանները, հաշվապահական բաժնի և իրավաբանական բաժնի ներկայացուցիչները, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի կողմից ներգրավված այլ աշխատողներ, ինչպես նաև ուսանողության ներկայացուցիչներ: Եզրակացությամբ հարգելի համարվող բացակայությունների հետևանքով լրացման վճարները փոխհատուցվում են Համալսարանի կողմից կամ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
-
Լրացուցիչ վճարովի դասընթացներին իրենց ցանկությամբ` կամավոր կարող են մասնակցել նաև դասերին լիարժեք մասնակցած բոլոր կուրսերի ուսանողները:
-
Պարտադիր լրացուցիչ դասընթացների համար դասախոսի ընտրությունը կատարվում է համապատասխան ամբիոնի վարիչի և դասախոսի համաձայնությամբ, իսկ կամավոր լրացուցիչ դասընթացների համար` ամբիոնի վարիչի, դասախոսի և ուսանողի համաձայնությամբ:
-
Պարտադիր լրացուցիչ դասընթացների համար համապատասխան դասախոսը վճարվում է հիմնական դասաժամերի համար սահմանվածչափերով, իսկ կամավոր լրացուցիչ դասընթացների համար` ռեկտորի կողմից որոշված կարգով:
Կարդացեք նաև
Խորհրդային Հայաստանում երկար ժամանակ եղեռնի թեմայի վրա արգելք էր դրված: Վերջին անգամ եղեռնի զոհերի հիշատակին Հայաստանում եկեղեցիների զանգերը ղողանջել են 1926թ. ապրիլի 24-ին...
Ասում են` 100 տարի անց վաղեմության ժամկետը կորցրած է համարվում ցանկացած հանցագործություն: Ո՞վ է ասում: Մենք 100 տարեկան չդարձանք: Մեր կորսված մանկության վրեժը երբեք չպետք է խամրի...
Օրացույցի տոնական այս էջը բացելով, անմիջապես յուրաքանչյուրիս մոտ հարց է առաջանում.
«Ի՞նչ նվիրեմ մայրիկիս», իսկ պատասխանն արդիական է բոլոր ժամանակներում: Կարևորը ոչ թե նվերն է, այլ սերը, որ դնում ենք դրա մեջ նվիրելիս...
Բոլորս էլ հիշում ենք կրտսեր դասարաններում մեր ապրիլմեկյան կատակները:
Անհամբեր արթնանում էինք այդ օրը ու սկսում կատակել մեր ընտանիքի անդամների, ընկերների հետ, բայց եկեք խոստովանենք, որ` չգիտես ինչու, բոլորիս ամենացանկալի թիրախը այդ օրը ուսուցիչներն էին...
Մարտի 26-ին կայացած հերթական նիստի ժամանակ ԵՊԲՀ-ի ռեկտորատը հավանության արժանացրեց 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտների պետական ավարտական ատեստավորումը կազմակերպելու և անցկացնելու նպատակով պետական որակավորման...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան այցելեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում գործարկված վիրաբուժական նոր մասնաշենքում...
Կայացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի հերթական հանդիպումը արտասահմանցի ուսանողների հետ...
Ո՞վ է ապրիլի 7-ի` համեմատաբար նոր տոնի հեղինակը` հարցին պատասխանում է կանանց միամսյակի ստեղծման «մեղավորը» ՀՀ սփյուռքի նախարար, մեր համալսարանի կառավարման խորհրդի անդամ...
Մայրության և գեղեցկության տոնի առիթով` ի դեմս բժշկական համալսարանի ռեկտորի մամուլի քարտուղարի, շնորհավորում ենք բոլոր կին համալսարանականներին, մաղթում ամենայն բարիք...
ՀՀ կառավարության վերջերս կայացած նիստում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի միջին և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի հետագա...
1999-2003 թվականներին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի աշխատանքները ղեկավարել է ներկայումս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը...
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպաններ տիկին Քեթրին Ջեյն Լիչին և պարոն Ջոնաթան Ջեյմս Էյվսին հասցեագրված ուղերձի տեքստում մասնավորապես ասված է...
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ սոցիալական ցանցերից մեկում սկսվեց ստորագրահավաք, իսկ ավելի վաղ նա Անահիտ աստվածուհու հանրահայտ արձանի բեկորները` գլուխն ու ձեռքերը վերադարձնելու...
Հոբելյանի շրջանակներում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպվեց «Medicus-ի օրեր» փառատոն, որը ներկայացնում է հանրապետությունում առաջին ուսանողական թերթի`«Medicus»-ի խմբագիր Էմիլ Ավետիսյանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն